ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում բռնաբարության մասին հայտնած 2 կանանց վերաբերյալ ինքնամեկուսացումը խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այս մասին գրում է «Նովայա գազետա»-ն` «Տայգա․ինֆո»-ին հղումով։

Ապրիլի 22-ին տղամարդը փողոցում գողացել է կանանց բջջայիններն ու ոսկե զարդերը, որից հետո բռնաբարել է նրանց և թաքնվել։ Աղջիկները պատմել են կատարվածի մասին ոստիկանական պարեկախմբին։

Բռնաբարության կասկածանքով ձերբակալել են նախկինում դատապարտված 1964թ․ ծնված տեղաբնակի։ Նրա վերաբերյալ ևս ինքնամեկուսացումը խախտելու մասին արձանագրություն է կազմվել։

Ոստիկանությունում նշել են, որ ոչ ենթադրյալ հանցագործը, ոչ էլ ենթադրյալ զոհերը չպետք է լինեին փողոցում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կրասնոյարսկում հայտարարված սահմանափակումների պատճառով։