Գերմանիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կծախսի €750 մլն ($812 մլն), այն պատրաստ կլինի 2021թ-ից ոչ շուտ, հայտնել է երկրի կրթության և հետազոտությունների նախարար Անյա Կարլիչեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը բնականոն կյանքին վերադառնալու բանալին է և Գերմանիան սատարում է պատվաստանյութի ստեղծմանն ուղղված՝ ազգային և միջազգային ջանքերին։

Նախարարը նշել է, որ կարևոր է հրաշքի չսպասել ու պատրաստ լինել հնարավոր անհաջողության։ Կարլիչեկի խոսքով՝ պատվաստանյութը կարող է նախատեսված լինել միայն ծանր հիվանդների համար կամ, օրինակ, նախատեսված լինել երկարատև օգտագործման։