Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակումների մեղմման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, գրում է Հայկական ժամանակ-ը։

Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցն այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չի նշել՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռևս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյոք հնարավոր է դա ապահովել։