ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Այս մասին հայտնում են նրա գրասենյակից, գրում է «ՊանԱրմենիան»-ը։

Նշվում է, որ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։