«Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 16-ին՝ առցանց շոուի տեսքով, մայիսի 12-ին և 14-ին կայանալիք կիսաեզրափակիչները չեղարկվել են: Նման որոշում Եվրոպական հեռարձակողների միությունը և նիդեռլանդական 3 հեռուստաընկերություն կայացրել են ապրիլի վերջին։

«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, իսկ Ռոտերդամի համերգասրահը վերածվել է վարակվածների բուժման հոսպիտալի, փոխանցում է DW-ն։

Մայիսի 12-ին, երբ նախատեսված էր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, Եվրատեսիլի YouTube-ի ալիքում Հայաստանի ժամանակով 21։00-ին հնարավոր կլինի տեսնել առաջին «համերգը», որի ժամանակ, ըստ մրցույթի ժամանակ նախատեսված հերթականության, կցուցադրվեն մասնակից երկրները ներկայացնող արտիստների տեսահոլովակները։

Նշվում է, որ «Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ քվեարկություն չի լինի։ Europe Shine A Light անունը կրող եզրափակիչ համերգի ժամանակ կներկայացվեն 41 երկրի ներկայացուցիչները։ Կազմակերպիչները նշել են, որ 2020թ-ի շոուն «անմոռանալի պահ կդառնա Եվրատեսիլի պատմության մեջ»: