Մայիսի 18-ին կիրականացվի Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք։

Մայիսի 2-ին և 9-ին նույն չվերթով ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 35 քաղաքացի։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հղումով։

Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան է վերադարձել ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն է ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և Շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։