ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Դիմումով նա խնդրել է քրեական գործ հարուցել։