ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսով է վարակվել։ Կրեմլից տեղեկացրել են, որ նա հիվանդանոցում է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պեսկովը ՌԴ առաջին պաշտոնյան չէ, որը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ հիվանդությունից է բուժվում նաև երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Կորոնավիրուսով են վարակվել նաև շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։