Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել։ Այս մասին գրում է The Sun-ը։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է, որ գործարքը ժամանակավոր չլինի։ Սակայն, ըստ CalcioMercato.com-ի՝ Ֆոնսեկայի ղեկավարները Հռոմում չեն ցանկանում այդքան գումար վճարել։

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ֆուտբոլային ակումբների մեծ մասը ֆինանսական անորոշության մեջ է հայտնվել, և «Ռոման» այստեղ բացառություն չէ։

Ավելի վաղ Մխիթարյանն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։