PicsArt Academy-ն անվճար կրթության նոր հնարավորություն է առաջարկում
Հայկական աշխարհահռչակ PicsArt ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեﬕան, օնլայն և օֆլայն անվճար դասընթացներ կանցկացնի տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։
Մայիսի սկզբից PicsArt ակադեﬕան օնլայն հարթակում ﬔկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաև JavaScript ծրագրավորման լեզվի անվճար և առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կսովորեն տեղի և ﬕջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաև մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:
«Կարծում ենք, որ մասնագիտական կրթությունը պետք է լինի անվճար և բոլորին հասանելի։ Հայաստանում խելացի շատ երիտասարդներ ունենք, որոնց համար կրթության հասանելիությունը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, ﬔնք ﬕավորում ենք ﬔր ջանքերն ու տարիների փորձը և հանրությանը ներկայացնում PicsArt ակադեﬕան՝ ՏՏ կրթության նոր մոտեցումը։ Վստահ եմ` անվճար կրթության այս հնարավորությունը կարճ ժամանակ անց շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտում և սկսնակ շատ մասնագետների աշխատանքի հնարավորություն կընձեռի», - նշել է PicsArt-ի համահիﬓադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը: