Seaside Startup Summit ընկերությունը մինչև մայսիս 31-ը թողարկում է ևս 2000 տոմս Early Bird տարիֆով։ Տոմսն իրենից ենթադրում է 12-ժամյա մուտք սամմիթի տարածք ցանկացած օր առավոտյան 10-ից երեկոյան 10-ը և ներառնում է Երևան-Սևան-Երևան ուղևորափոխադրում։

«Վերջերս անընդհատ շրջանառվող հարցերին ի պատասխան, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ SSS2020-ը կկայանա և այն կլինի նույնքան անմոռանալի, որքան նախորդ սամմիթները։

Այսօր մենք վերսկսում ենք տոմսերի վաճառքը ճիշտ այն գնով, որով վաճառվում էին դրանք այն պահին, երբ ժամանակավորապես կանգնեցրինք գործընթացը։ Մենք շրջանառության մեջ ենք դնում ևս 2000 Early bird տոմս (1-Day pass 20$), որոնք հասանելի կլինեն մինչև մայիսի 31-ը։

Այս տոմսերի վաճառքը մեր թիմի կողմից կլինի ևս մեկ երաշխիք բոլորին, որ SSS2020-ը չի կարող չկայանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ օնլայն վեբինարի ժամանակ անակնկալ հայտարարեց, որ երկու ամիս առաջ ժամանակավորապես դադարեցված հայտերի ընդունումը վերսկսվում է, և իր ողջ թիմի անունից խոստացով անել ամեն հնարավորը՝ Sevan Startup Summit 2020-ը դարձնելու իրականություն։

Այս պահին բաց են նաև սամմիթի՝ տարբեր ձևաչափերով մասնակցության բոլոր հայտերը։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2020-ը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։