Հանրապետության տարածքում մայիսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։