Մայիսի 10-ին մեկնարկել են Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնափոխադրումներ: Դրանք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև պայմանավորվածության համաձայն։

Բեռնափոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ: