Մայիսի 13-ի դրությամբ Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, մինչդեռ նախօրեին միայն 1 նոր վարակակիր էր հայտնաբերվել։

Ըստ StopCov-ի տվյալների՝ կորոնավիրուսով վարակի դեպքերը Վրաստանում հասել են 647-ի, գրում է Sputnik Georgia-ն։

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 372 մարդ, 11 հիվանդ մահացել է։

Կարանտինում 4373 անձ կա, փաստացի բուժվում է 386 մարդ։

Վրաստանի 3 քաղաքացի բուժվում է արտերկրից ժամանելուց հետո։