Արցախում ստացվել են թեստավորված 31 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնցից 25-ը բացասական են, 6-ը՝ դրական։ Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը։

Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ (Նոր Բրաջուր):

Մյուս երկու քաղաքացին Շահումյանում օրեր առաջ գրանցված դեպքի շփման շրջանակից են (Քարվաճառից):

Այսպիսով, ընդհանուր առմամբ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 20 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: