Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիների հետ զրույցում ասել է․

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք»։

Նա նաև նշել է, որ սահմանափակումների ռեժիմն ավելի մեղմ կլինի։ Նա կրկնել է, որ խնդիր ունենք համաճարակային կանոնները պահպանելու հետ։

«Առավոտվա իմ ասած տպավորությունները քիչ առաջ հաստատվեցին․ մարդկանց մեծ մասը չի պահում սոցիալական հեռավորությունը․․․ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի դիմակ կրելը փակ տարածքներում պետք է պարտադիր լինի, ուրեմն պետք է լինի»,- ասել է նա։