ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին վիճաբանել են ԱԺ միջանցքում: Սիմոնյանը Մարուքյանին ասել է․

«Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել, հարվածե՞լ են»:

Մարուքյանը կրկին մեղադրել է իշխանական պատգամավորներին իրեն թիկունքից հարվածելու մեջ, պահանջել ներողություն խնդրել, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Սիմոնյանը հակադարձել է, որ ոչ ոք իրեն թիկունքից չի հարվածել։

«Ես արդեն էնքան մարդուց եմ ներողություն խնդրել, բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է էս ընթացքում, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի, ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, «Իմ քայլի» հետ կապված: Իր նպատակը դա է եղել»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը նաև կոչ է արել ԼՀԿ խմբակցությանը վերադառնալ աշխատանքի։