ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը` հոր սպանությունից անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այդ մասին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրավաբանը պարզաբանել է, որ քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և անփոփոխ թողել մեղադրանքը՝ սպանություն նախնական դիտավորությամբ։

Այժմ պաշտպանական կողմը կծանոթանա լրացուցիչ հետաքննության նյութերին, մինչև մայիսի վերջ ՔԿ-ն կփոխանցի դրանք Գլխավոր դատախազությանը մեղադրականը հաստատելու համար։