Մայիսի 11-ին «Հետքը» նյութ էր հրապարակել, որ Բերդավան գյուղ եկած և մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցածներից մեկի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տղամարդը թաղմանը մասնակելուց հետո էր իմացել, որ կինը կորոնավիրուսի վարակակիր է։

Երեկ տղամարդը եւ նրա դուստրը թեստ են հանձնել, նրանց թեստերը բացասական են։ Այս մասին տեղեկացնում է Բերդավան գյուղի պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։