Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Կոտայքի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպք, որից առողջացել են 181 քաղաքացիներ:

Արձանագրված մահերի թիվը 9 է: