Օնլայն տաքսիների վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծի ներկայիս տարբերակը հիմնականում ներառում է հարկաբյուջետային գործառույթներ, ինչպես նաև անհամաչափ սահմանափակումներ և վճարներ մտցնում մասնավոր տաքսիստների համար։ Այս մասին ասել է Bolt տաքսիների պատվերի օնլայն հարթակի գործառնությունների գծով մենեջեր Էդգար Գալստյանը, գրում է «ՊանԱրմենիան»-ը։

Գալստյանի խոսքով՝ դեռ պարզ չէ՝ լիցենզավորման նոր ձևաչափն ինչպես կանդրադառնա ոլորտի որակի և անվտանգության մարտահրավերներին:

«Նախագծում հաշվի առնված չէ սոցիալական համատեքստը, քանի որ նոր վճարներն ու տուրքերը թիրախավորում են վարորդների առավել խոցելի խմբին, ինչը հետհամավարակային վերականգնման առաջիկա ժամանակահատվածում, երբ ամեն դրամ կարևոր է ընտանիքի եկամուտների ապահովման համար, կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել»,- նշել է նա։

Բարսեղյանի խոսքով՝ գործարար համայնքի հետ սերտ գործակցությամբ՝ ուղևորափոխադրումների ոլորտի աստիճանական կարգավորումը մեծ ներուժ ունի ինչպես անվտանգության մակարդակի, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման տեսանկյունից: Բարսեղյանը նշեց, որ իրենք բաց են գործակցության համար և պատրաստ ներդրումն ունենալու՝ հենվելով միջազգային փորձի վրա: Նա նշեց նաև, որ Bolt-ը ներկայացրել է իր առաջարկությունները ՏԿԵ նախարարությանը, սակայն դրանք չեն արտացոլվել նախագծում: