Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ։ Նրա պաշտպանները բազմիցս դիմել են դատարանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, բայց ապարդյուն։