«Հին Երևան» նախագծով կհիմնվի նաև 19-րդ դարի հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զորավար Դրաստամատ Կանայանի (Դրոյի) թանգարան։ Այդ նպատակով վերակառուցվում է վաճառական, քաղաքային խորհրդարանի պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանի տունը, որը գտնվում է ներկայիս Բուզանդի փողոցի վրա։

1918-1920թվականներին այդ տանն ընտանիքով ապրել է Դրոն։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տան ամրակայման համար Իտալիայից հրավիրվել է մասնագետ Լորենցո Յուրինան։