ԱԺ-ում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կաշխատի։

«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասել է Ավինյանը։

Նա ընդգծել է՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։

Ավինյանը հավելել է, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

Բացի այդ, ըստ նրա՝ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը դառնալու է պարտադիր։

«Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից», - ասել է Ավինյանը։