ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարել է, որ մեկուսացման ռազմավարությունը փոխվելու է և հյուրանոցներ են տեղափոխվելու կորոնավիրուսով այն վարակակիրները, որոնք կլինիկական սիմպտոմներ չունեն։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։

«Թվերը բարձրանալու դեպքում մեր ռազմավարությունը փոխելու ենք։ Կարանտինի մեկուսացման ուղարկելու հատուկ վայրերում, որոնք հյուրանոցներն էին, տեղակայելու ենք այն հիվանդներին, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չունեն։ Դրանով փորձելու ենք միաժամանակ զերծ պահել հիվանդներին տուն ուղարկելուց»,- ասել է նա։

Նա հավելել է, որ այն պահից սկսած, երբ չեն կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը, նույն այդ հյուրանոցներում և հիվանդանոցներում նույնպես անցնելու են նույն ռազմավարության` բոլոր թեթև դեպքերում հիվանդին թողնելու են տանը և բժշկական հսկողություն սահմանելու նրա նկատմամբ։

Նախարարի տեղակալը բոլորին կրկին կոչ է արել խստիվ հետևել վիրուսի կանխարգելման կանոներին։