Արսեն Թորոսյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»- ասվում է նախարարի գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի թեստի արդյունքները բացասական են, նախարարը վարակված չէ։
Մինչև այդ հայտարարվել էր, որ երկու նախարարն ինքնամեկուսացման մեջ են, քանի որ գերատեսչություններում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում
Կարդացեք նաև

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում

Նիկոլ Փաշինյան․ «Ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային»

Անհետ կորածների հարազատները Կառավարության դիմաց պահանջել են որևէ տեղեկություն հայտնել իրենց զավակների մասին
