Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից ոչնչացել է։ Էլեկտրոնային շտեմարանը, որը ստեղծվել էր մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում, այժմ անհասանելի է։

Գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասել է, որ այրվել են սպասարկող սերվերները, որոնցում պահվում էին շտեմարանները։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։

Գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով։

«Աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին սեղմ ժամկետում լուծելու և շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ»,- այս մասին ասվում է ֆեյսբուքյան էջում։