Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք հնարավորություն ենք տալու անձանց վերադառնալ Հայաստան՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանմամբ»,- ասել է նա։

Ավինյանն ասել է նաև, որ Wizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում՝ հունիսին թռիչքները վերսկսելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա կախված կլինի իրավիճակից, իսկ մինչ այդ պլանավորվում է հունիսի կեսերից բացել օդային տարածքը: