Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Անցնելու ենք «տնային» բուժման: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման։ Կաշխատեն շրջիկ խմբեր՝ բժիշկ, ոստիկան և ԱԻՆ ներկայացուցիչ, որոնք կհսկեն՝ ինչպես է պահպանվում ինքնամեկուսացումը»,- ասել է նա:

Նախարարը հավելել է, որ քաղաքացիները պետք է սթափ գնահատեն իրավիճակն ու սեփական պատասխանատվության զգացում ունենան, և եթե իրենք կոնտակտավոր են, չպետք է դուրս գան ինքնամեկուսացումից: