Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ:

Կանաչ սիզամարգը կվերականգնվի: Այս պահին տարածքը բարեկարգվում է: