Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։

Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմը հորդորում է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմսերն` ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով։