Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք, և այդ դեպքից հետո բնակչության որոշակի մասը ապրում է սարսափի մեջ: