Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակի վիճակագրությանը Հայաստանում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացությունը 1.3% է։

Նշենք, որ կորոնավիրուսից մահվան 61 դեպք է գրանցվել, ևս 25 մարդ մահացել է այլ պատճառով։

Նա տեղեկացրել է նաև, որ 100-ից ավելի ծանր և ծայրահեղ ծանր դեպք կա:

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 351-ով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: