Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, քանի որ առկա է ահաբեկչական վտանգի։

Դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին աշխատել հեռու մնալ դեսպանատան շենքից ու դրա շրջակայքից, ինչպես նաև ուշադիր լինեն երկրում զբոսաշրջային մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում և զվարճանքի այլ վայրերում գտնվելու ընթացքում: Որոշ ժամանակ հետո, երբ բոլոր կրքերը կհանդարտվեն, աշխատանքը դեսպանատանը կվերսկսվի։

Ի պատասխան այս հայտարարության Անկարայի նահանգապետարանը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ նշելով, որ հաշվի առնելով ամերիկյան կողմի ունեցած հետախուզական տեղեկություններն ու առկա վտանգի մասին զգուշացումները՝ իրենք ձեռնարկել են անվտանգության խստացված միջոցառումներ: