Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել ելումուտի արգելքը։

Դեսպանատունը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը։ Այս որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։