Մայիսի 18-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով վարակի 922 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 30,572-ի։ Մեկ օրում մահացել է 6 պացիենտ, մահվան ելքով դեպքերի քանակը հասել է 171-ի։ Տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 364,319 մարդ։ Ապաքինվել է 10,130-ը։

Նոր դեպքերի առավելագույն աճը երկրում մեկ օրվա կտրվածքով կազմել է 973։