ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին 2018թ-ին ստորագրված N 935-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։

Ուժը կորցրած է ճանաչել նաև վարչապետի 2019թ-ի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011թ-ի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը: