Ֆրանսիայում հունիսի վերջ վերաբացվելու են բազմաթիվ տեսարժան վայրեր
Զբոսաշրջության հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուան կոչ է արել մինչև հունիսի վերջ վերաբացել, որքան հնարավոր է, մեծ թվաքանակով տեսարժան վայրեր։ Այդ մասին մայիսի 17-ին նա հայտարարել է «Le Journal Dimanche» թերթին։
Պետքարտուղարը հույս ունի, որ մինչև հունիսի 21-ն զբոսաշրջիկների համար հասանելի կլինեն բազմաթիվ տեսարժան վայրեր։ Լեմուանի խոսքերով՝ մայիսի 25-ին կհաստակեցվի զբոսաշրջային հատվածի աշխատանքների վերականգնման գրաֆիկը։ Արդեն մայիսի 16-ից Ֆրանսիայում բացվել են մի շարք լողափեր և զբոսաշրջային ուղղություններ։
Կառավարությունը քաղաքացիներին առաջարկել է հանգիստն անցկացնել Ֆրանսիայում՝ հուլիս և օգոստոս ամիսներին։ Հունիսի 2-ից սկսած այն դեպարտամենտներում, որտեղ վիրուսի տարածումը մեծ չէ, կվերականգնվի սրճարանների և ռեստորանների աշխատանքը։ Ավելի վաղ, Փարիզի իշխանությունները հայտարարել են քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությանը մի քանի միլիարդ եվրոյով օժանդակելու պլանների մասին։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները քննադատել է Իտալիային՝ հունիսի երեքից երկրի սահմանների բացման համար։ Քաստաների խոսքերով՝ այն միակողմանի, սակայն եվրոպական գործընկերների հետ չքննարկված քայլ է։