Մայիսի 19-ի դրությամբ, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 702-ի։

Ապաքինվել է 456 մարդ, մահվան ելքով դեպքերը 12-ն են։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում 3787 մարդ կա, փաստացի բուժում է ստանում 337-ը։