Մայիսի 19-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում ՀՀ՝ 19:25): Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ պարետի ցուցմամբ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների՝ նախապես տրամադրած հասցեներ։

«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան», - ասվում է գրառման մեջ։