ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է, առկա խիտ մառախուղ և բուք:

Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: