ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Covid-19-ի թուլացումից հետո։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մայիսի 18-ին Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին գրում է interfax.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և քայլերը, որ ձեռնարկվելու են այդ ուղղությամբ պանդեմիայից հետո առաջիկա ամիսներին։

«Կողմերը պայմանավորվել են որոշել Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը Covid-19-ի պանդեմիայի թուլացումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։