Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին փոխանցվել է 1 մլրդ դրամից ավելի գումար
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին փոխանցվել է մոտ 1 մլրդ 89 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը մայիսի 14-ի դրությամբ կազմել են 1,089,730,196.9 դրամ։
Մուտքերի ընդհանուր քանակը 4280 է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում