Եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված վիճակին և հիվանդության տարածման բարձր տեմպին՝ ասել է, որ եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ։
Փաշինյանը վստահեցրել է, որ առաջին իսկ օրվանից կորոնավիրուսի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվել է բնակչությանը:
«Այս տեմպով մայիսի 29-ին արդեն կունենանք 10,000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20,000, նաև մահվան դեպքերի կտրուկ աճ և ուղղակի չենք կարողանա օգնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն հիվանդներով»,- ասել է վարչապետը՝ կրկին կոչ անելով խստորեն պահպանել պարետատան պահանջները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում