Բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է պրոմոութերական ընկերություն բացել Հայաստանում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հենց ինքը՝ Դարչինյանը։ Փոխանում է արմենպրես-ը։

«Մի քանի տարի է, ինչ հեռացել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտից, սակայն նախորդ տարի մարտին ես առաջարկ ստացա Ռուսաստանից նորից մենամարտելու համար աշխարհի գործող չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնեցի մենամարտին, քանի որ նրան հաղթելու դեպքում կունենամ իմ 10-րդ գոտին: Ես մեկ մենամարտ անցկացրեցի, որի տեսանյութն ուղարկեցի Ռուսաստան: Այն նայելուց հետո նրանք դեռ լռում են»,-ասաց Դարչինյանը:

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնի նախաձեռնություան շնորհիվ Հայաստանում աջակցություն կցուցաբերվի հայ սկսնակ բռնցքամարտիկներին իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Դարչինյանը պատրաստ է օգնելու, բայց մարզչական աշխատանքում իրեն չի տեսնում:

«Հայաստանում մեծ ներուժ կա, բայց չկան համապատասխան պայմաններ: Նրանց սպարրինգ մրցակիցներ են պետք, հատկապես մեքսիկացիներ»,-առանձնացրեց Դարչինյանը:

Հիշեցնենք, որ Դարչինյանը բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է: 43 մենամարտերից 32-ում հաղթել է նոկաուտով: