«Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց իր լկտի վերաբերմունքն ինքնիշխան երկրի նկատմամբ». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսների կողմից շարունակվում է «Կոլցո» օպերացիան:
Մերժելով գազի միասնական սակագին սահմանելու Հայաստանի առաջարկը, Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց իր լկտի վերաբերմունքն ինքնիշխան երկրի նկատմամբ:
Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում ձևավորվեց ոչ միայն ավազակային, այլ ռուսների կամակատար ու ստորաքարշ իշխանություն, որն իր ռեժիմը պահելու համար գնաց գործարքների, որոնք էլ սասանեցին մեր ինքնիշխանության հիմքերը:
Քսան տարի ինքնակամ կկվելով Մոսկվայի առաջ՝ նրանք վտանգեցին երկրի անվտանգային համակարգը, այն լիովին դնելով ռուսական սապոգի տակ:
Ամեն ինչ փոխվեց 2018թ-ին:
Մոսկվան չի ներում, որ Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որն, ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, կռիվ է տալիս երկրի, ժողովրդի շահերի համար։
Այս ծանր կռվում վարչապետի կողքին պետք է լինել:
Գազի սակագինը չի կարող լինել մեր ինքնիշխանության հաշվին»: