Ավելի քան 6000 աշակերտ ապահովվել է հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Այս մասին ասել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գրում է ՊանԱրմենիան-ը։

«Արձագանքելով ԿԳՄՍՆ-ին` եկեղեցին, տարբեր կազմակերպություններ ու անհատներ նվիրաբերել են մոտ 3000 համակարգչային սարք և սարքավորում։ Հաշվի առնելով, որ սարքերը տրամադրվել են այն ընտանիքներին, որտեղ կա երկու և ավելի դպրոցական, ստացվում է, որ դրանցից օգտվել է ավելի քան 6000 դպրոցական»,- նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ մարզերի համապատասխան բաժինների ջանքերով նույնպես տրամադրվել են համակարգիչներ։

Դպրոցներին տրամադրվող սարքերը մնում են հենց այն կրթական հաստատության հաշվեկշռին, որոնց միջոցով դրանք տրամադրվել են։