Աբովյան քաղաքի ADM ադամանդագործական ընկերության 100-ից աշխատակից բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց տրամադրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով նախատեսված օժանդակությունը։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

«Երկու ամիս չենք աշխատել ու պիտի աջակցություն ստանայինք, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ ենք համարվում։ Մեր կողքի բոլոր գործարանների աշխատակիցները ստացել են աջակցություն։ Հիմա մեր գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը ձեզ գումար չի հատկացրել, կառավարությունից էլ ասում են՝ իրենց սխալ փաստաթղթեր են տրամադրել, հաշվապահությունն է մեղավոր»,- ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ ում դիմել։