Տաթևիկ Ռևազյանի և իր նորածնի հասցեին վիրավորական գրառումը ոստիկանությունում է
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստերը վերաբերող վիրավորական գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։ Այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Գրում է «ՊանԱրմենիան»-ը։
«Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում