«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառուի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել»․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լավ լուր․
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառուներից 17-ամյա Ա․ Պ․-ի վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել:
Վիրահատության ընթացքում օգտագործվել են հատուկ այդ միջամտության համար ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գնած վիրահատական գործիքը (Echelon Flex 45 Endo Linear Cutter) և վիրահատական պարագաները (Endoscopic Cutter Reload), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2․219․000 ՀՀ դրամ։
Շնորհակալ ենք «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնին և անձամբ բժիշկ Դավիթ Դալլաքյանին՝ վիրահատությունն անվճար կատարելու համար։
Ա․-ն շարունակում է բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:
Վստահ եմ, որ նա շատ շուտով կհաղթահարի քաղցկեղն ու կգնա տուն։
Եթե ցանկություն ունեք օգնել Արմենին և մեր մյուս շահառուներին կարող եք մասնակցել մեր օնլայն բարեգործական դրամահավաքին։
Միասին կարող ենք կյանքեր փրկել»: